Հայաստանն Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքական կամք ունի. Միրզոյան
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար:
Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոկում վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում:
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։
Կարծիքներ