Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. ՀՀ վարչապետ
Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 22-ին հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 22-ի Կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:
«Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ»,-ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ այս պահի իրագործման համար կան որոշակի պայմանավորվածություններ:
«Սակայն չեմ կարող վստահաբար ասել՝ կմեկնարկե՞ն այդ պայմանավորվածությունները, թե ոչ»:
Կարծիքներ