Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը պահպանվում է. Նիկոլ Փաշինյան
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որի օրակարգային բուն հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում:
Ըստ նրա՝ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը դեռ պահպանվում է;
«Կարող ենք արձանագրել, որ այնուամենայնիվ իրադրության դրական տեղաշարժի հույսեր կան: Սա ԼՂ մեր գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ չափով կիսում ենք: Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենցտները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Մենք արձանագրում ենք, որ իրավիճակը փոփոխական է, մեր՝ այս պահին ունեցած տեղեկատվությունը կարող է ամեն պահի փոխվել: Որաշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ:
Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ առավել մանրամասն չի կարող հայտնել, քանի որ որոշակի պայմանավորվածություններ կան, որոնք իրացնել է պետք:
Կարծիքներ