Պուլիշիչը վաղը պայմանագիր կկնքի Միլանի հետ․ Ռոմանո

Պուլիշիչը վաղը պայմանագիր կկնքի Միլանի հետ․ Ռոմանո

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը վաղը կմիանա «Միլանին», Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վաղը՝ հուլիսի 12-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ։ Դրանից հետո «Միլանը» պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։

2022/2023 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։

Ավելի վաղ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Պուլիշիչը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։ «Չելսիի» հետ 24-ամյա կիսապաշտպանը հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում