Բոլիվիայում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել
Բոլիվիայում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Խուան Կառլոս Կալվիմոնտեսը։
«Վնասվել է ավելի քան 400 տուն, որոնցից 80-ն այլևս ենթակա չեն վերականգնման։ Իսկ մենք տեղեկություն ունենք 13 զոհի մասին»,- ասել է նա Բոլիվիայի հեռուստատեսության եթերում ։
Նա ասաց, որ ջրհեղեղից տուժել է առնվազն 1000 ընտանիք։ Մի քանի բնակավայրերում տարհանում է իրականացվում։
«Մենք շարունակում ենք գնահատել տնտեսական վնասը», - ավելացրեց Կալվիմոնտեսը:
Կարծիքներ