Անկարան և Բաքուն ԼՂ-ում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Անկարան և Բաքուն ԼՂ-ում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 23-ից 25-ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին,հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Անդրկովկասյան հանրապետության ռազմական գերատեսչությանը։

Նշվում է, որ զորավարժությունները նվիրված են լինելու Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին, որը նշվելու է հոկտեմբերի 29-ին։

Ուսումնամարզական հավաքները տեղի կունենան մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում