Նիգերի ապստամբները հայտնել են ֆրանսիացի զինվորականների՝ նախագահական գվարդիայի վրա հարձակման մասին
Նիգերի ապստամբները հայտնել են, որ ֆրանսիացի զինվորականները հարձակվել են նախագահական գվարդիայի մարտիկների վրա և խախտել են երկրի օդային տարածքը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Հայրենիքի պաշտպանության ազգային խորհուրդը» տեղեկացնում է մեր տարածքում ֆրանսիական ուժերի վարքագծի փաստերի մասին։ Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին, առավոտյան 06:30-ին Նիգերի ազգային գվարդիայի դիրքերը հարձակման առարկա են դարձել», - ասել է հեղաշրջումից հետո ձևավորված «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» խոսնակ Ամադու Աբդրամանը:
Նրա խոսքով՝ ֆրանսիական ուժերը «միակողմանի ազատ են արձակել ձերբակալված ահաբեկիչներին» և Նջամենայից օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռ, որը «մեր օդային տարածք մտնելուց հետո միտումնավոր դադարեցրել է կապը օդային երթևեկության հսկողության հետ»։
Ապստամբների ղեկավարությունը կարգադրել է բարձրացնել տագնապի մակարդակը ամբողջ երկրում։
Կարծիքներ