Բրիթնի Սփիրսը հայտնել է նշանադրության մասին (լուսանկարներ)

Բրիթնի Սփիրսը հայտնել է նշանադրության մասին (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը և նրա ընկերը՝ մոդել Սեմ Ասղարին, նշանվել են: Այս մասին փոփ աստղը հայտնել է Instagram-ի իր էջում, գրում է Daily Mail-ը:

«Չեմ հավատում», - գրել է երգչուհին:

Փեսացուի մենեջերը TMZ-ին ասել է, որ Ասղարին առաջարկություն է արել սեպտեմբերի 12-ին՝ Բրիթնիի տանը: Forever Diamonds New York ոսկերչական խանութը տեղադրել է նշանադրության մատանու լուսանկարը և շնորհավորել զույգին:

Սփիրսը և Ասղարին միասին են արդեն հինգ տարի: Նրանք ծանոթացել են 2016 թվականի հոկտեմբերին երգչուհու Slumber Party տեսահոլովակի նկարահանման հրապարակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում