ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել Պերմի բուհից, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել
ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պերմի բուհից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։
Գերատեսչության YouTube-ի ալիքում ավելի քան մեկ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են համալսարանի տարածքում աշխատում քննիչները:
Բուհի մոտ շտապ օգնության մեքենաներ են կանգնած։ Կադրերում ՝ կոտրված ապակիներ և պարկուճներ։
Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում, զոհվել է ութ մարդ, 28-ը ՝ տուժել: Կասկածյալը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և վիրավորվել։
Պերմում սեպտեմբերի 21-ը սգո օր է հայտարարվել։
Կարծիքներ