Սերգեյ Չամանյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Արսեն Թորոսյանից. դատարանը բավարարել է պահանջը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Չամանյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման վռիճ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը:
«2019թ. նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված Սերգեյ Չամանյանն իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարար Ա. Թորոսյանից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «AM»-ի փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը»,- ասված է իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունում:
Դատարանը Սերգեյ Չամանյանին պարտավորեցրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար:
Կարծիքներ