Մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-350 հազար դրամ. ԱՆ անդրադարձը
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած`«օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ:
Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի):
Նախարարությունը նշում է, որ, ինչ խոսք, կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության:
Կարծիքներ