Ռեալը չի պատրաստվում հսկայական գումարներ ծախսել Դևիսի համար. Ռոմանո

Ռեալը չի պատրաստվում հսկայական գումարներ ծախսել Դևիսի համար. Ռոմանո

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ մեծ ծախսեր կատարել առաջիկա տրանսֆերային պատուհանում «Բավարիայի» և Կանադայի ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին ձեռք բերելու համար։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարները վստահ են, որ ամեն դեպքում 2025 թվականի ամռանը կկարողանան Դևիսի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում։ Մադրիդյան թիմի ղեկավարները հույս ունեն «Բավարիայի» ղեկավարության օբյեկտիվության վրա՝ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատելիս։ Նշվում է, որ պայմանագրի անձնական պայմանները խնդիր չեն լինի. «Ռեալն» արդեն համաձայնեցրել է դրանք կանադացու և նրա ներկայացուցիչների հետ։

Դևիսը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 70 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում