Պարզվում են Երևանում և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մահվան ելքով ավտոպատահարների հանգամանքները. ՔԿ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«Նախնական տվյալներով 2021թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի նշյալ վայրում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ «Ինֆինիտի»-ի ուղևորը, «ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբաժշկական, դատատաբժշկական և դատատոկքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նաև Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
ՔԿ հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, բախվել են «ՎԱԶ 2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, ևս երեք անձ՝ «Օպել»-ի ուղևորը և «ՎԱԶ 2121»-ի ուղևորն ու վարորդը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են փորձաքննություններ:
Նույն օրը և նույն ավտոճանապարհին տեղի է ունեցել ևս մեկ մահվան ելքով ավտովթար: Մասնավորապես. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Վազ 21074» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը և նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը, ինչպես նաև «Վազ 21074»-ի վարորդը և նույն ավտոմեքենայի ուղևորը, վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, ստացվել են արյան փորձանմուշներ։ Որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական, դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կարծիքներ