Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը իրազեկում է

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը իրազեկում է

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է:

Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց՝ 

Հաշմանդամ զինծառայողներին. 

Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին. 

Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին.

«Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված և Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամներին.

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնայի Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին. 

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին.

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց.

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին.

Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հավասարեցված անձանց.

Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած, ինչպես նաև այդ ժամանակաշրջանում թիկունքում անձնազոհ աշխատանքի կամ անբասիր ծառայության համար պարգևատրված անձանց:

Դրամական օգնության վճարումներն իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում գործող «Արցախփոստ» ՓԲԸ բաժանմունքների կողմից՝ ըստ քաղաքացիների հաշվառման (բնակության) վայրի:

 

Թվարկված սոցիալական խմբերին պատկանող տեղահանված քաղաքացիների վճարումներն իրականացվում են «Արցախբանկի» մասնաճյուղերի միջոցով։

 

Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով, հայտնում են նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում