Ճապոնիան դեմ է միջուկային զենքի կառավարման մեջ արհեստական ինտելեկտի օգտագործմանը
Ճապոնիայի կառավարությունը դեմ է միջուկային զենքի հետ կապված համակարգերում արհեստական ինտելեկտի կիրառմանը։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան մտադիր է այս մասին հայտարարել իր ելույթում երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Միջուկային զինաթափում և միջուկային զենքի չտարածում» թեմայով բաց բանավեճի ժամանակ, գրում է Yomiuri թերթը :
Այս ելույթի ընթացքում նախարարը մտադիր է ընդգծել միջուկային զենքի կառավարման և պահպանման գործում միայն մարդկանց ներգրավման կարևորությունը։ Իր ելույթում ԱԳ նախարարը նախատեսում է նաև հանդես գալ տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքեր չտեղակայելու վերաբերյալ միջազգային պայմանագրերի խստիվ պահպանման օգտին։
Կարծիքներ