Ավտորիտար ռեժիմներն օգտագործում են տեխնոլոգիան՝ խարխլելու ժողովրդավարությունը. Բլինկեն
Ավտորիտար ռեժիմներն օգտագործում են տեխնոլոգիական առաջընթացը՝ խաթարելու մարդու իրավունքները և ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը։
«Քանի որ ավտորիտար և ռեպրեսիվ վարչակարգերը օգտագործում են տեխնոլոգիան՝ խաթարելու ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, մենք պետք է ապահովենք, որ տեխնոլոգիան աջակցի և ամրապնդի ժողովրդավարական արժեքներն ու նորմերը», - ասել է պետքարտուղարը Սեուլում Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովում:
Նրա խոսքով, հանդիպման մասնակիցներին «միավորում է այն ամուր համոզմունքը, որ ժողովրդավարությունը մարդկային ներուժը բացելու և ժողովուրդների շահերից բխող արդյունքների հասնելու ամենահզոր գործիքն է»։ «Մենք նպաստում ենք ազատ և արդար ընտրությունների անցկացմանը»,- հավելել է պետքարտուղարը։
Կարծիքներ