Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին, ժամը 11:00-16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խորենացու, Մյասնիկյան, Գր. Լուսավորչի փողոցներով, Տ.Մեծ պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով նաև, որ ժամը 10:00-19:00-ը կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցի թիվ 12/3 հասցեին հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում