Վայոց Ձորում կանցկացվի հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք

Վայոց Ձորում կանցկացվի հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք

Սեպտեմբերի 9-ից 11-ը Վայոց Ձորում կանցկացվի ուկրաինահայերի և այլ հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք։

Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:

Հավաքը կազմակերպում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն՝ նպաստելու վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված երիտասարդների ինտեգրմանը։

Ծրագիրը ներառում է ինտերակտիվ թեմաներ, սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ, արշավներ, ցանցային կապեր մասնակիցների և տեղի երիտասարդների միջև: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում