Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել

Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 30-ին, ժամը 12։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել․ այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այրվում են հնձած ցորենի դաշտերը (մոտ 80 հա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում