Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 17-ի համեմատ բարձրացել է 15 սանտիմետրով
2021 թվականի մարտի 17-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 59 սանտիմետր բարձրության վրա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա նիշը կազմել է 1900 մետր 44 սանտիմետր։ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 95 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
Խոսրով Խլղաթյան
Կարծիքներ