«Թալիբանը» եւ Հյուսիսային դաշինքը համաձայնության են եկել չհարձակվելու միմյանց վրա

«Թալիբանը» եւ Հյուսիսային դաշինքը համաձայնության են եկել չհարձակվելու միմյանց վրա

 «Թալիբան» արմատական շարժումը եւ Հյուսիսային դաշինքը (Աֆղանստանի փրկության միացյալ ճակատը) համաձայնության են եկել ձեռնպահ մնալու ռազմական գործողություններից եւ հարձակումներ չկատարելու միմյանց վրա:

Օգոստոսի 26-ին այդ մասին հաղորդել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում Է, որ կողմերը ձեռք բերված համաձայնությունների մասին օրվա ընթացքում կհայտարարեն մամուլի ասուլիսում: Աղբյուրների տվյալներով՝ «Թալիբանի» եւ Հյուսիսային դաշինքի պատվիրակությունների միջեւ հանդիպումները տեղի են ունեցել վերջին երկու օրվա ընթացքում Աֆղանստանի Փարվանի նահանգի Չարիքարում:

Սպասվում Է, որ Հյուսիսային դաշինքի հետ «Թալիբանի» համաձայնությունը կարող Է կանխել նրանց կողմնակիցների ընդհարումները Փանջշերի նահանգում, որը մնացել Է թալիբների վերահսկողության ներքո չգտնվող՝ Աֆղանստանի միակ տարածաշրջանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում