Պեսկովը Աֆղանստանում թալիբների իշխանության գալը կատարված գործընթաց է անվանել

Պեսկովը Աֆղանստանում թալիբների իշխանության գալը կատարված գործընթաց է անվանել

«Թալիբների դե ֆակտո իշխանության գալը և «Թալիբանի» կողմից Աֆղանստանի տարածքի մեծ մասի գրավումը դե ֆակտո կատարված գործընթաց է», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը չի ճանաչում շարժումը և ուշադիր հետևում է Աֆղանստանում իրավիճակի դինամիկային, այդ թվում՝ երկրի քաղաքացիների և ռուս դիվանագետների անվտանգության ապահովման հարցի հետ կապված:

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը դեռ հստակ դիրքորոշում չի ձեւակերպել, թե Աֆղանստանը լքել ցանկացող քանի մարդու է երկիրը պատրաստ ընդունել: Այս հարցերի շուրջ ներկայումս աշխատում են միգրացիոն իշխանությունները և արտաքին գործերի նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում