Ռուս խաղաղապահները 5000 հոգու սնունդ ու կացարան են տրամադրել
Ռուս խաղաղապահները ԼՂ երեք շրջաններից տարհանել են հինգ հազար մարդու՝ տրամադրելով հանգստի վայր ու սնունդ։
ՌԴ ՊՆ փոխանցմամբ․ «Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ»։
Կարծիքներ