Եմենում այս տարի միլիոնավոր երեխաներ սովի կմատնվեն. ՄԱԿ
Եմենում 2021-ին 2.3 միլիոն երեխա սովի մատնված կլինի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը:
Նշվում է, որ 3.4 միլիարդ դոլար արժողությամբ մարդասիրական օգնության ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 1.9 միլիարդի չափով:
«Այժմ Եմենի մասին: Ըստ նոր զեկույցի՝ այս տարի կանխատեսվում է, որ մինչև հինգ տարեկան գրեթե 2.3 միլիոն երեխա տառապում է ծանր թերսնուցումից: Սպասվում է, որ նրանցից 400 000-ը կտառապեն ծանր սովից և կարող է մահանան, եթե շտապ բուժում չստանան», - ասել է Դյուժարիկը ճեպազրույցում:
Իր խոսքով՝ զեկույցը համատեղ պատրաստել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՅՈւՆԻՍԵՖ-ը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ԱՀԿ-ն:
Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ի կառույցները նախազգուշացնում են, որ սրանք թերսնման ամենաբարձր ցուցանիշներն են, որոնք գրանցվել են 2015-ին Եմենում հակամարտության սրացումից ի վեր:
Կարծիքներ