ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության պետը հրաժարական է տվել
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասպելը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին ասվում է ԿՀՎ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս զարմանալի կազմակերպությունը ղեկավարելը եղել է իմ կյանքի ամենամեծ պատիվը: Ես հեռանում եմ և շատ հպարտանում եմ մեր կատարած աշխատանքով»,-ասել է նա:
Հասպելը ԿՀՎ տնօրենի պաշոնն զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 17-ից: Նա այդ պաշտոնում փոխարինել էր ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Կարծիքներ