ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չինաստանը չի արձագանքել հացահատիկի գործարքի դադարեցմանը
Հացահատիկի գործարքի դադարեցման վերաբերյալ Չինաստանից ոչ մի արձագանք չի եղել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Չինաստանից արձագանք կա հացահատիկի գործարքի դադարեցման վերաբերյալ՝ փոխարտգործնախարարն ասել է. «Արձագանքներ չեն եղել: Չինական կողմի հետ մենք կանոնավոր շփում ունենք: Ի վերջո Սևծովյան նախաձեռնությունը դարձավ մի տեսակ «առևտրային նախաձեռնություն»: Խոսքը առևտրային գործարքների մասին էր»:
Ռուսաստանը հուլիսի 17-ին Թուրքիային, Ուկրաինային ու ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը։ Այսպիսով, առանց Ռուսաստանի մասնակցության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը դադարել է գործել հուլիսի 18-ից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի մասնակցությունը կվերսկսվի միայն, երբ կատարվեն դրա իրականացման համար ռուսական պայմանները։
Կարծիքներ