Թրամփը քաղաքացիություն ստանալու արարողություն է անցկացրել

Թրամփը քաղաքացիություն ստանալու արարողություն է անցկացրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 25-ի ուշ երեկոյան մասնակցել Է նոր ամերիկացի քաղաքացիների հպատակագրման արարարողությանը, որը կայացել Է Սպիտակ տանը:

Քաղաքացիության ընդունման այդ հանդիսավոր արարողութունը, որը վաղօրոք չԷր ծանուցվել ո՛չ ԱՄՆ-ի վարչակազմի, ո՛չ Էլ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից, անցկացրել Է ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը:

Թրամփը նույն օրն ավելի վաղ հայտարարել Էր Վուլֆի թեկնածությունը ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրելու եւ այն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատ հաստատման ուղարկելու մտադրության մասին: Տեղական ժամանակով ժամը 22-ից (Երեւանի ժամանակով օգոստոսի 26-ի 06:00-ից) հետո Թրամփի ներկայությամբ ամերիկյան քաղաքացիություն Է ստացել հինգ մարդ. Բոլիվիայից, Լիբանանից, Հնդկաստանից, Սուդանից եւ Գանայից սերածներ, ովքեր վերջին տարիներին մշտապես բնակվել են ԱՄՆ-ում:

Արարարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են ԱՄՆ-ի մի քանի՝ նորությունների հեռուստաալիքներ: Այն նաեւ ցուցադրել են համագումարի պաշտոնական ինտերնետ-կայքում: Թրամփը շնորհավորել Է ԱՄՆ-ի նորաթուխ քաղաքացիներին՝ ասելով, որ ուրախ Է ողջունել «նոր անդամներին» «հիանալի ամերիկյան ընտանիքում»:

«ԻՆձ համար պատիվ Է լինել ձեր նախագահը»,- ասել Է Թրամփը, ում Հանրապետական կուսակցությունն օգոստոի 24-ին պաշտոնապես հաստատեց որպես իր թեկնածու այժմյան ընտրություններում: ԱՄՆ-ում հեռրթական նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Թրամփի մրցակիցը կլինի Ջոզեֆ Բայդեը, որը ներկայացնում Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում