Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան

ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:

Ծրագրվում են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ, հայտնում է ՌԴ խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը

Նշվում է նաև, որ Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։

Այն կնախագահեն համանախագահները՝ Դաշնային խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Յացկինը և Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովը։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի նաև  Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում