Ադրբեջանն ազատագրում է տարածքներ, իսկ Հայաստանը՝ ստրկությունից. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ի՞նչ է կատարվում այսօր. Ադրբեջանը վերջապես վերականգնում է իր տարածքները, մինչդեռ Հայաստանը ազատվում է ռուսական մեկդարյա ստրկությունից, Ուկրաինան հաջողությամբ առաջ է գնում ռազմական և դիվանագիտական ճակատում, իսկ Վրաստանը վերջապես կորցնում է ոչ միայն իր միջազգային սուբյեկտիվությունը, որը մենք կորցրեցինք 2013 թվականին, այլև միջազգային սուբյեկտ չլինելու արդյունք՝ պետական անկախություն։ Գործելու ժամանակն է»,- գրել է Սաակաշվիլին։
Կարծիքներ