Արցախի ՔԿ-ն՝ երեխաների մահվան դեպքի մասին

Արցախի ՔԿ-ն՝ երեխաների մահվան դեպքի մասին


Սույն թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ. Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա. Գ-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ 

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում