Պոչետինո․ ՊՍԺ-ում դեռ շատ շտկելու բաներ կան

Պոչետինո․ ՊՍԺ-ում դեռ շատ շտկելու բաներ կան

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը «Բրեստի» նկատմամբ Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի խաղում։ Փարիզյան թիմն առաջին հաղթանակն է տարել արգենտինացի մասնագետի ղեկավարությամբ։

«Մենք գոհ ենք արդյունքից՝ բոլոր խաղացողների ջանքերի պտուղը։ Բայց ՊՍԺ-ում դեռ շատ շտկելու բաներ կան։ Մենք պետք է շարունակենք աշխատանքը ամենաբարձր չափանիշին համապատասխան։ Մբապեն լավ խաղ անցկացրեց, ուներ գոլ խփելու հնարավորություններ, ափսոս, որ չստացվեց։

«Մարսելի» հետ հաջորդ խաղում ակնկալում ենք արժանավայել պայքար եւ դրական արդյունք։ Իհարկե, «Մարսելի» հետ ամեն դիմակայությունում մենք պարտավոր ենք հաղթել»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

19 տուրից հետո Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 40 միավորով գլխավորում է «Լիոնը»։ ՊՍԺ-ն ու «Լիլը» վաստակել են 39-ական միավոր։

ՊՍԺ-ն ու «Մարսելը» հունվարի 13-ին կվիճարկեն Ֆրանսիայի սուպերգավաթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում