Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Թատրոններում նպաստավոր միջավայր ստեղծելով մենք ոչ միայն մարդկանց համար ապահովում ենք լավագույն պայմանները վայելելու բարձրակարգ ներկայացումներ, այլև հնարավորություն ենք տալիս դերասաններին լավագույնս ցուցադրել իրենց տաղանդը։
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը հիմնանորոգվել, վերազինվել է և իր դռներն է բացել հանդիսատեսի առջև: Մենք ունենք նոր միջավայր, նոր բովանդակություն և նման աշխատանքները մեր քաղաքի մշակութային կյանքն էականորեն ավելի լավն են դարձնում»:
Երևանի քաղաքապետարանն էլ հայտնում է, որ թատրոնի վերաբացումը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով էր: Թատրոնն այժմ ունի լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ինչը ստեղծագործելու նոր հնարավորություններ է տալիս:
Կարծիքներ