Գալստանյանին շպրտել են փողոց, ՌԴ-ն գանգին տարբեր պարտադրանքներ է դնում, մի օր հավաքելու է «լեշը». Սուքիասյան
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հորդորով ոստիկանության վրա սկսած գրոհը համարում է ռուսական ԿԳԲ-ի պարտադրանքը, ինչը, ըստ նրա, կարող էր ավարտվել «Հոկտեմբերի 27»-ի կրկնությամբ և պետության գլխատմամբ:
Վերջինս ընդգծում է, որ իրավապահ համակարգին հաջողվեց կասեցնել ՀՀ պետականությունը կործանել ցանկացող Ռուսաստանի Դաշնությանը, իսկ Հայաստանը պաշտպանել Ռոբերտ Քոչարյանից, կաթողիկոսից:
«Այդ մարդուն (- խմբ նկատի ունի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանին) կտրել են Աստծուց, բերել շպրտել այդտեղ, նա էլ բարոյապես մաշվել է, հոգին՝ քրքրվել ու որպես մարդ դադարել գոյություն ունենալ։ Իր գանգին Կիրիլի միջոցով Ռուսաստանը տարբեր պարտադրանքներ է դնում, օգտագործում, որ ամեն պահի սադրի իրավիճակը և կործանի Հայաստանը։ Պարզ է, որ չեն կարողանալու անել դա, և ռուսական կողմը մի օր հավաքելու է Գալստանյանի «լեշը»»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա։
Զրուցակիցը նկատում է՝ Ռուսաստանը չի կարողանում համակերպվել, որ Հայաստանը պահպանում է իր ազատությունն ու անկախություն, հետևաբար, տվյալ խմբակի միակ նպատակը ամեն գնով Հայաստանում հեղաշրջման հասնելն է, որից հետո ՀՀ պետականությունը կտրվի ՌԴ-ին։
Սուքիասյանը, սակայն, համոզված է, որ ինչպես բանակն է պահում ՀՀ պետական սահմանը, այնպես էլ իրավապահ համակարգը պաշտպանելու է պետությունը հակապետական տարրերից․ «Որոշել են ռուսների երկրորդ գալուստը ապահովեն, այսինքն՝ կանադացին ռուսական հոգեկան հիվանդությամբ Հայաստանում փրկում է Արցախը, որ հետո ՀՀ պետությունը տա Դաշնությանը։ Ակնհայտ է, որ հեղափոխություն չեն կարող իրականացնել, գնում են ահաբեկչական գործողությունների, գրոհներ են սկսում։ Կարող են շատ տարբեր գործողություններ սկսել, բայց այդ դեպքում պետությունն իր ամբողջ իրավական համակարգով նրան իր ճորտերի հետ կմխի ասֆալտին, որ որպես չուչել դարերով մնա գետնին։ Այդ վախից Գալստանյանը արդեն աղերսում է, որ իրեն հետ կանչեն խորդանոց, որովհետև հիմա ինքը սրբազան կարող է լինել միայն Ադրբեջանում»։
Ավելին` սկզբնաղբյուրում:
Կարծիքներ