Ֆինլանդիայում այսօր տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ
Կիրակի օրը Ֆինլանդիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Հանրապետության քվեարկող քաղաքացիները չորս տարի ժամկետով կընտրեն միապալատ խորհրդարանի 200 պատգամավորի։ Քվեարկությանը մասնակցում է ավելի քան 2,4 հազար թեկնածու՝ գրանցված 22 կուսակցություններից։
Ֆինլանդիայում ընտրական իրավունքը տարածվում է 18 տարեկան բոլոր քաղաքացիների վրա: Հանրապետությունը բաժանված է 13 խորհրդարանական շրջանների։ Յուրաքանչյուր շրջանից ընտրված պատգամավորների թիվը համամասնական է նրանում ապրող քաղաքացիների թվին։ Մեկ պատգամավոր միշտ ընտրվում է հատուկ ապառազմականացված կարգավիճակ ունեցող Ալանդյան կղզիներից։
Ֆինլանդիայի արդարադատության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ընտրատեղամասերը կբացվեն ժամը 9:00-ին և կաշխատեն մինչև 20:00-ն: Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան ժամը 20:00-ից հետո և կլրացվեն կիրակի լույս երկուշաբթի գիշերը։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 5-ին։ Նոր խորհրդարանը աշխատանքը կսկսի ապրիլի 11-ին։
Կարծիքներ