Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը կայցելի Թուրքիա։

APA գործակալության  փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ այցը տեղի կունենա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով։ Ջեյհուն Բայրամովը կմասնակցի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կայանալիք պաշտոնական ընդունելությանը։

Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում