Շվեդիան և Ֆինլանդիան չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի դեռ Թուրքիայի պայմանները չկեն կատարել. Էրդողան

Շվեդիան և Ֆինլանդիան չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի դեռ Թուրքիայի պայմանները չկեն կատարել. Էրդողան

Թուրքիայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցում չի փոխվի՝ առանց Անկարայի պահանջների կատարման։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։

«Քանի դեռ մեր ակնկալիքները չարդարանան, մենք չենք փոխի մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում»,- ընդգծել է նա։

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորհոնենը և Աքսել Վերնհոֆը մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են ներկայացրել դաշինքին միանալու իրենց երկրներից ուղղված դիմումները։

Էրդողանը նույն օրը ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ, որը Թուրքիան համարում է այդպիսին։

Մայիսի 21-ին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի երկու երկրների մուտքին, եթե նրանք հստակ համերաշխություն ցուցաբերեն Անկարայի հետ՝ անվտանգությանն առնչվող հարցերում: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական պատվիրակության հանդիպումները Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ «սպասված մակարդակով չեն անցել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում