Իգոր Նիկոլաևը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Իգոր Նիկոլաևը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Ռուս կոմպոզիտոր, երգիչ Իգոր Նիկոլաևը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Мash» լրատվական ալիքը։

Նշվում է, որ նրա մոտ եղել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Այս պահին բժիշկները փորձում են շտապ կայունացնել նրա վիճակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլաևին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում