Վրաստանում ազատ են արձակել նախկին ոստիկանի կողմից պատանդ վերցվածներին
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Վրաստանի Կասպի քաղաքում երկու պատանդի ազատման հատուկ գործողություն են իրականացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոտի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը նախկին ոստիկանն է եղել, նա պատանդ է վերցրել բիզնեսի գծով իր գործընկերներին:
«Հատուկ գործողության արդյունքում իրականացված մի քանի ժամ տևողությամբ բանակցությունների արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը ձերբակալվել է։ Տղամարդը մեղադրվում է պատանդներ վերցնելու մեջ, նա գտնվում էր ծանր հուզական վիճակում»,- հայտնել է Բորցվաձեն:
Նրա խոսքով հանցագործը իրավապահ մարմիններին խնդրել է տրամադրել իրեն մեքենա, որով նա պատրաստվում էր լքել Վրաստանը՝ ուղևորվելով դեպի Ռուսաստան:
«Դա իր կարևորագույն պահանջներից մեկն է: Մի քանի օր առաջ նա դիմել էր մեզ մի հայտարարությամբ, նա պրետենզիաներ ուներ որոշ քաղաքացիների դեմ: Այդ փաստի առթիվ ՆԳՆ-ում քննություն է սկսվել, և համապատասխան քննչական գործողությունները շարունակվում են: Այդ փաստը, իհարկե, քննվելու է, և կտրվի համապատասխան իրավական գնահատական»,- հավելել է նա:
Կարծիքներ