Իրանական ընկերության տնօրենը ՀՀ դեսպանին ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերը
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրության մեջ «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրեն Մեհդի Ղանադնիյային:
Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու իր ծրագրերի մասին:
Դեսպան Թումանյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի առանձնահատկությունները, ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքներ իրականացնելու հնարավորությունները:
Ընկերության տնօրեն Ղանադնիյան հայտնել է, որ փետրվար ամսին ձեռնարկության պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ տեղում ծանոթանալու տնտեսական գործունեության հնարավորություններին:
ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատվության ապահովման հարցում:
Կարծիքներ