Ծեծկռտուք՝ Երևանում. մասնակիցների մեջ են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան ու վերջինիս որդին

Ծեծկռտուք՝ Երևանում. մասնակիցների մեջ են Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան ու վերջինիս որդին

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 22:20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ  առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Մելիք Մելոյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Մելոյանը: Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, այնուհետև  տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, որ Նոր Արեշի 50 –րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մելոյանը,  նրա որդին՝ Մ. Մելոյանը  Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 21-ամյա Արամ Տեր-Պետրոսյանն ու նրա հայրը՝ Նոր Արեշի բնակիչ, 44-ամյա  Տիգրան Տեր-Պետրոսյանը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել  միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:  Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում