Սիրիայում պայթյունի հետևանքով տուժել է հինգ երեխա
Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների գործի դրած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա է վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:
«Մայսար թաղամասի բանջարեղենի շուկայի հարևանությամբ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա ստացել է վիրավորում, նրանց մեջ կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,- նշել է հեռուստաալիքը:
Ահաբեկչական խմբավորումների անդամներն իրենց դիրքերը լքելուց առաջ ականապատել են այդ տարածքները: Մարտի 7-ին Համայում ականի պայթունի հետևանքով զոհվել էր ավելի քան 18 մարդ:
Կարծիքներ