Բեռլինը հստակ արդյունքներ չի ակնկալում Շոլցի Մոսկվա այցից

Բեռլինը հստակ արդյունքներ չի ակնկալում Շոլցի Մոսկվա այցից

Գերմանիայի ղեկավարությունը կոնկրետ արդյունքներ չի ակնկալում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Մոսկվա կատարած այցից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի իր կայքում հայտնել է  Financial Times-ը ՝ վկայակոչելով գերմանական կառավարությունում բարձրաստիճան աղբյուրին:

«Չեմ կարծում, որ սրանից մենք կոնկրետ արդյունք կստանանք»,- ասել է աղբյուրը՝ ընդգծելով, որ այժմ հանձնվելու ժամանակը չէ։

 Շոլցի նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչի է փորձում հասնել Ռուսաստանը և փորձել պարզել, թե արդյոք կա՞ն ուղիղ երկխոսության վերադառնալու հնարավորություններ ԵԱՀԿ հարթակում, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում կամ այլ ձևաչափերում։ Աղբյուրը նաև ընդգծել է, որ Շոլցը հավատարիմ է Մինսկի պայմանավորվածությունների կատարման առաջընթացին։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ փետրվարի 14-ին և 15-ին կանցլերի այցերը Կիև և Մոսկվա կլինի իրավիճակը դեէսկալացնելու փորձ։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների միջև կա համերաշխություն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեպքում գործողությունների վերաբերյալ, և Շոլցն այդ դիրքորոշումը ուղղակիորեն կփոխանցի Մոսկվային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում