Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել մարզիկին։

«Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Դավթյանը շրջանցելով բոլոր մրցակիցներին դարձավ անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոն՝ սպորտային մարմնամարզությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում