Իտալական թիմի դարպասապահը 80 մետրից գոլի հեղինակ է դարձել
Իտալական 3-րդ դիվիզիոնի դարպասապահը 80 մետրից գոլի հեղինակ է դարձել։ Այս մասին հաղորդում է La Casa di C-ն։
«Նուովա Մոնտերոզիի» հետ խաղի (3-2) 32-րդ րոպեին գնդակը ցանցի մեջ է հայտնվել Միխայիլ Լևանդովսկու՝ «Մեսսինայի» դարպասից կատարած տուգանային հարվածից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում լեհ դարպասպահը C Սերիայում ընդամենը 3 խաղ է անցկացրել։
«Ես քրտնաջան աշխատել եմ, որ ստանամ իմ շանսը։ Սկզբում ես թույլ էի, բայց հիմա ինձ հոգեպես ու ֆիզիկապես ավելի ուժեղ եմ զգում»,- ասել է «Մեսսինայի» դարպասապահը։
Կարծիքներ