«Ոլորտի բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»․ Տիգրան Ավինյան

«Ոլորտի բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»․ Տիգրան Ավինյան

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուս, որոնք առաջիկայում կպասարկեն մեր քաղաքացիներն, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։

Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը, ներդրել վճարման նոր հնարավորություններ. սրան զուգահեռ՝ շարունակում ենք մի շարք այլ աշխատանքներ՝ ոլորտի բարելավման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել համակարգ, որը կդարձնի երևանցիների առօրյան ավելի հարմարավետ»,- գրել է քաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում