Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Honda (վարորդ՝ Ա․ Գ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում