Սեպտեմբերի 18-ին Մարությանը հայտարարում էր, որ իրեն պետք է ընտրեն առանց նախապայմանների, սեպտեմբերի 27-ին կատարեց «ՖՍԲ-ի բարձրախոս» Թևանյանի նախապայմանը
Սեպտեմբերի 18-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղերձով դիմեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին և մի քանի անգամ շեշտեց, որ իրեն պետք է ընտրեն առանց որևիցե նախապայմանի, պայմանի ու կոալիցիոն հուշագրի։ Սրան արձագանքեց ԱԺ-ում «ՖՍԲ-ի բարձրախոս» մականունը ստացած Թևանյանը և հայտնեց, որ իրենց ոչ մի պաշտոն պետք չէ, իրենք ունեն միայն մի ՊԱՅՄԱՆ, որ ում էլ որ ընտրելու լինեն՝ հայտարարի, որ Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն։ Ու սա հենց պայմանն ու նախապայմանն էր, որը Հայկ Մարությանը բացառել էր սեպտեմբերի 18-ի իր լայվում։ Ու նրա շատ միամիտ ընտրողներ կարծում էին, որ Մարությանը, քանի որ բացառել էր ԵՐԲԵՎԻՑԵ պայման ու նախապայման, սա ևս չի կատարի։
Այս մասին գրում է civic.am-ը:
Եվ շատ հետաքրքիր էր նայել Մարությանի դեմքին, երբ նա, փորձելով հիմարացնել Երևանի քաղաքացիներին, երեկ՝ սեպտեմբերի 27-ին, փաստացի կատարեց «ՖՍԲ-ի բարձրախոսի» պայմանը, հայտարարեց, որ իրենք կողմ են ամբողջական իշխանափոխությանը, բայց դա փորձեց անել այնպես, որ չնկատվի, թե ինչպես է հենց ինքը խախտում իր իսկ կողմից սեպտեմբերի 18-ին դրված պայմանը։
Ինչպիսի հավակնոտ քաղաքական գործիչ և ինչպիսի անփառունակ քաղաքական վախճան։ Հարյուր հազարանոց լսարանի առաջ ասես, որ պատրաստ ես ընտրվել բացառապես առանց նախապայմանների, տասն օր չանցած կատարես հենց առաջին առաջ քաշված պայմանը։ Այն էլ ո՞ւմ կողմից՝ «ՖՍԲ-ի բարձրախոսի»։
Կարծիքներ