Կառավարության առաջարկած կացարանները, թեկուզ հեռու ա, ծայրամաս ա, մարզ ա, գյուղ ա, բայց գոնե մի տեղ կունենան մնալու. Հասմիկ Հարությունյան
PR մասնագետ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է արցախցիներին կացարանով ապահովվելու հարցին.
«Ժող, քանի որ շատ-շատ եք գրում, սենց հրապարակային գրեմ էլի, որ առանձին հերթով չպատասխանեմ:
Երեւանում տուն չկա, իրոք, չկա: Առաջ էլ էր դժվար գտնել, հիմա դարձել ա անհնար, հատկապես՝ մատչելի գնով: Հա կան տներ, բայց վարձն աստղաբաշխական ա, էդ դաժե Երեւանում աշխատող մարդու համար ա թանկ, ուր մնաց Արցախից եկած ու ամեն ինչ կորցրած մարդկանց համար:
Հարակից քաղաքներում էլ ա դարձել անհնար տուն գտնելը: Օրինակ, Էջմիածնում, որ շատ մոտ ա Երեւանին, տուն գրեթե չկա:
Սա չեմ ասում նրան համար, որ չեմ ուզում մարդկանց օգնել կամ չեմ ուզում, որ Արցախից եկածները մոտիկ քաղաքներում տեղավորեն: Չէ, հավատացեք, տենց չի: Ուղղակի պետք ա փաստը ընդունել ու ըստ դրա շարժվել:
Ասածս ինչ ա, դուք էլ Արցախից եկած ձեր ծանոթներին, ընկերներին, բարեկամներին խորհուրդ տվեք, որ եթե Երեւանում կամ մոտիկ քաղաքներում տուն չեն գտել կամ բարեկամ չունեն ում տանը կարող են որոշ ժամանակ մնալ, ավելի լավ ա ընդունեն կառավարության առաջարկած կացարանները, թեկուզ հեռու ա, ծայրամաս ա, մարզ ա, գյուղ ա, բայց գոնե մի տեղ կունենան մնալու, գոնե որոշ ժամանակով, մինչեւ իրենք էլ կհասկանան ինչ են անում, ու իրենց բարեկամներն էլ ավելի շատ ժամանակ կունենան ավելի հարմարավետ բնակարան գտնելու: Այլ ոչ թե գան հասնեն Երեւան կամ մոտիկ քաղաք ու մնան դրսում ու չիմանան ինչ անեն:
Սենց դեպքեր էս երկու օրվա մեջ ահագին գրանցվել ա, գոնե ինձ գրած մարդկանց շրջանում, դրա համար եմ բարձրաձայնում»,- գրել է նա։
Կարծիքներ