Սպիտակ տունը բացահայտել է Պուտինի և Բայդենի բանակցությունների մանրամասները
Բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիային։ Սպիտակ տնից նաև կոչ են արել Ուկրաինայի հարցով վերադառնալ դիվանագիտության, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Ամերիկացի առաջնորդն իր գործընկերոջը բարձրաձայնել է ԱՄՆ-ի և եվրոպացի դաշնակիցների մտահոգությունը՝ կապված ուկրաինական սահմանի մոտ ռուսական ուժերի կենտրոնացման հետ։
«Նախագահ Բայդենը <…> հասկացրել է, որ ռազմական էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ը և դաշնակիցները կպատասխանեն վճռական տնտեսական և այլ միջոցներով»,- հայտարարել են մամուլի ծառայությունում:
Բայդենը նաև հաստատել է ուկրաինական պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը:
«Երկու նախագահներն էլ հրահանգել են իրենց թիմերին շարունակել աշխատանքը (Ուկրաինայի հարցով)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև ռազմավարական կայունության և կիբերանվտանգության շուրջ երկխոսությունը: Բացի այդ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, օրինակ ՝ Իրանին։
Կարծիքներ