Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է զինծառայողի աճյուն. Արցախի ՊՆ

Վարանդայում հայտնաբերվել և տարհանվել է զինծառայողի աճյուն. Արցախի ՊՆ

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի 30-ին շարունակել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները Վարանդայի (Ֆիզուլի)  շրջանում՝ հայտնաբերելով և տարհանելով մեկ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում